Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

.

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի 61 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բիլեյչուկի հետ:

Արսեն Հարությունյանը 7։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: