Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes Տ-500-ը և BMW-ն

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

.

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Վարդանեսյանի վարած BMW մակնիշի 35 VG 213 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արման Գրիգորյանի վարած Mercedes Տ-550 մակնիշի 11 GA 221 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Հովհաննես Ավագյանն ու տեսուչ Հայկ Չորեքյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

  •