Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում՝ լավագույն դեպքում. Ռուբեն Ռուբինյան

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաշինյանը խոսում էր ներկայի ու ապագայի մասին, Ալիևը՝ անցյալի, ընդ որում՝ կեղծված և խեղաթյուրված անցյալի։ Փաշինյանը խոսում էր մարդկանց ու անվտանգության մասին, Ալիևը՝ տարածքների։ Կարծում եմ՝ Մյունխենում ևս մեկ անգամ ակներև դարձավ, որ Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում՝ լավագույն դեպքում։

Ինձ հատկապես դուր եկավ վարչապետ Փաշինյանի հետևյալ միտքը, որ եթե ըստ Ալիևի հակամարտությունը ունի ռազմական լուծում, ապա արցախցիները դրան ի պատասխան իրավացիորեն և վստահաբար կարող են ասել, որ հակամարտությունն իրենք արդեն լուծել են»։