Չինաստանը կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցն է գտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

 

կորոնավիրուս
Lenta.ru-ն, հղում անելով չինական աղբյուրին, գրում է, որ Չինաստանի Չժեզցյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցի արտադրությունը: Խոսքը Favipiravir դեղամիջոցի մասին է, որի արտադրության համար ընկերությունը պաշտոնական հավանության է արժանացել վերահսկող մարմինների կողմից: Այս միջոցը կարող է դառնալ առաջին դեղը, որը կարող է օգնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում:

Նշենք, որ տվյալ պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ գործող դեղամիջոց չկա: ՄԻԱՎ-ի դեմ նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման հարցում չի ապացուցվել:

Այս պայհի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 1670 մարդ, վարակակիրների թիվը գերազանցում է 69 200-ը: Չինաստանից բացի՝ հիվանդացության դեպքեր են գրանցվել աշխարհի 20 այլ երկրներում: