Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

գագիկ

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կբարձրանա։ 

«Այս շաբաթ նույնպես օդի ջերմաստիճանը այօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն»,-գրել է Գագիկ Սուրենյանը։