Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1770-ի, վարակվածների թիվը անցել է 70 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

կորոնավիրուս
EurAsia Daily-ը, հղում անելով առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին, գրում է, որ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 70 547 դեպք, որից 1770-ը՝ մահվան ելքով։ Բուժվել է 10 844 հիվանդ, նրանք դուրս են գրվել հիվանդանոցներից: 

Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս ևս կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել, որի հետևանքով մահացել է 4 մարդ:

Ռուսաստանում գրանցվել է վարակի ախտորոշման երկու դեպք, երկուսբ էլ Չինաստանի քաղաքացիներ են, որոնք ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստանում է, որ ծանր թաքաբորբ հարուցող կորոնավիրուսի համաճարակը կարող է Երկրի ամբողջ բնակչության երկու երրորդ մասը վարակել:

Չինաստանի իշխանությունն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 միլիոն բնակչություն ունեցող Ուհանում: