Պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News   

Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի:
Զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը»: