Ոստիկանությունը աղբարկղը այրելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա նյութեր է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում անհայտ անձը ենթադրաբար բենզինով լի շշի պարունակությունը լցնում աղբարկղն ու այրում այն:

Ներկայումս տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստում ոստիկանությունում։ Այդ մասին 24News-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից։

Դեպքին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝  նշելով, թե տեսանյութը հիմք է տալիս ենթադրելու, որ կադրի մեջ հայտնվող մարդը հեղուկ է լցնում ու փորձում այրել աղբարկղերը:

Տեսանյութեր

Live

Լրահոս