Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ստուգողական մրցելույթում հաղթել է Լեհաստանի ընտրանուն

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News   

բռնցքամարտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայի Իվանո – Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտ է անցկանցրել Լեհաստանի ընտրանու հետ։
Ստուգողական մրցելույթում մեր բռնցքամարտիկներից 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը իրենց մենամարտերը ավարտել են հաղթանակով: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի և Դամյան Դուրկաչի, նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի ու Լուկաշ Զիգուլայի մենամարտերում մրցավարները հավասար արդյունք են գրանցել, թեպետ ըստ Հայաստանի հավաքականի մարզչական կազմի մեր բռնցքամարտիկները առավելություն են ունեցել:
Այսօր հայ մարզիկները կմրցեն ուկրաինացի բռնցքամարտիկների հետ:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքկանը Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ուկրաինայում: