Կորոնավիրուսը մանրադիտակի տակ թագի տեսք ունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ԱՄՆ-ում Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի լաբորատորիայի գիտնականները լուսանկարել են կորոնավիրուսը:

ԱՄՆ-ում Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի լաբորատորիայի գիտնականները լուսանկարել են կորոնավիրուսը: Նկարահանումն իրականացվել է թափանցող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով: Լուսանկարները «գունավորվել» և մշակվել են ինստիտուտի բժշկական վիզուալ արվեստի կենտրոնում:

Ըստ գիտնականների՝ նոր լուսանկարները քիչ են տարբերվում այն կորոնավիրուսի պատկերներից, որը 2012-ին շնչառական համախտանաշի համաճարակ էր առաջացրել Մերձավոր Արևելքում: Բոլոր կորոնավիրուսների լուսանկարները նման են միմյանց` դրանց պարուրող «թագի» պատճառով:

Նշնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 70 հազարը, մահացածներինը՝ 1700-ը, մոտ 11 000 հոգի ապաքինվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ճապոնական մի ընկերություն գտել է կորոնավիրուսի դեմ պայքարի դեղամիջոց, այն արդեն արտադրվում է։

լուսանկար
լուսանկար
լուսանկար