Ստամբուլում եռացատկի մրցաշարի երկրորդ հորիզոնականը կապանցի Լևոն Աղասյանինն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

լևոնաղասյան

Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային  առաջնությանը մասնակցել է աթլետիկայի Հայաստանի 16  ներկայացուցիչ:

Եռացատկի մրցաշարում կապանցի Լևոն Աղասյանը ցույց է տվել 16․44 մետր արդյունք և գրավել երկրորդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը։

60 մետր արագավազքում (8,15 վայրկյան)  լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացնող ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը:

Եռացատկի կանանց մրցաշարում երևանցի  Յանա Աբրահամյանը ցույց է տվել չորրորդ արդյունքը (13․06 մետր)։ Սա Հայաստանի ռեկորդ է:

Անձնական ռեկորդ է գրանցել (7.47 մետր) երևանցի հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը, որը գրավել է 5-րդ տեղը: