Փաշինյանը ջախջախեց Ալիևի թեզը. նրա խոսքն ուղղված էր միջազգային, այլ ոչ թե ներքին լսարանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում, իսկ վարչապետ Փաշինյանն առաջին րոպեին ջախջախեց նրա պատմական ակնարկը՝ հիշելով Տիգրան Մեծի մասին։ Այս մասին 24TV-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև քննարկման մասին։ 

Ըստ բանախոսի, վարչապետ Փաշինյանի խոսքն ուղղված էր միջազգային հանրությանը, այլ ոչ թե մեր ներքին լսարանին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի նախագահի մասին։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։