Շուշիում`Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում, այծյամ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 17-ին, ԱԻՊԾ Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում ահազանգ է ստացվել է, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված: Այս մասի հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Շուշի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն և համապատասխան օգնություն ցուցաբերելով՝ բաց թողել վայրի բնություն: