Մեր քաղաքի վավերագիրը լքեց մեզ․Մարությանը ցավակցել է Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News  

Գերման Ավագյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում ցավակացել է Գերման Ավագյանի հարազատներին և ընկերներին լուսանկարչի մահվան կապակցությամբ։

«Մեր քաղաքի վավերագիրը լքեց մեզ։

Ցավակցում եմ Գերման Ավագյանի հարազատներին և ընկերներին՝ անվանի ֆոտոլրագրողի անժամանակ մահվան կապակցությամբ։

Աստված հոգին լուսավորի»։