Թուրքիայում պղծել են ռուսների գերեզմանները

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News  

գերեզման

Թուրքիայի Անկարա քաղաքացի Օրթաքյոյ գերեզմանատանը մի խումբ դեռահասները պղծել են ռուսների գերեզմանները։  Նրանք կոտրել են մի քանի տապանաքարեր, որոնց վրա գրված են եղել հանգուցյալ ռուսների անունները։ Հիշյալ գերեզմանատանն ամփոփված է 72 աճյուն։ Գրել է Ermenihaber-ը։

Գերեզմանատան անվտանգության աշխատակիցներըհայտնաբերել և բերման են ենթարկել գերեզմանատունը պղծած անձանց, որոնք պարզվել է դեռահասներ են: Որոշ ժամանակ անց թուրքական ոստիկանությունը նրանց ազատ է արձակել։ Մեղավորներին պարտավորեցրել են փոխհատուցել պատճառած նյութական վնասը։