ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հժկ

Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հայտարարություն է տարածել սահմանադրական փոփոխության մասին։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

ՀԺԿ-ն նպատակահարմար է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է ԱԺ-ի կողմից ներկայացված սահմանադրական փոփոխության առաջարկին: Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը»: