ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News  

Լուկաշենկո

Եվրոպական Միությունն որոշում է կայացրել ևս մեկ տարով՝ մինչև 2021 թ․ փետրվարի 28-ը երակարաձգել Բելառուսի 4 քաղաքացու նկատմամբ սահմանված պատժամիջոցները։  

Դրանք ներառում են նաև Բելառուսին այնպսիս զենքերի ու սարքավորումների մատակարարման  նկատմամբ արգելք, որոնք կարող են երկրի ներսում ճնշումների հանգեցնել։  Այս մասին ասված է ԵՄ կայքում։

Մինչև 2021 թվականը Եվրամիություն կարգելի իր տարածք մուտք գործել այն 4 անձանց, ովքեր կապված են 1999-2000 թվականներին երկրում 2 քաղաքական գործչի, 1 լրագրողի ու 1 գործարարի անհետացման հետ։

 Բելառուսի նկատմամբ սահմանափակումներն առաջին անգամ կիրառվել են 2004 թվականին  չորս անձի անհետացմամբ պայմանավորված։ 2011 թ․ լրացուցիչ սանկցիաներ են կիրառվել այն անձանց դեմ, ովքեր մասնակից են եղել միջազգային ընտրական և մարդու իրավունքների խախտմանը, ինչպես նաև քաղաքացիական  հասարակության և ժողովրդավարական ընդդիմության նկատմամբ ճնշումներին։ Զենքի մատակարարման արգելքը կիրառվել է նույն տարում։

2016 թ․ փետրվարին ԵՄ -ն պատժամիջոցները դադարեցրեց 170 մարդու և 4 ընկերության նկատմամբ, պահպանելով զենքի մատակարարման և 4 անձի նկատմամբ արգելքը։