ՀՔԾ քննիչն առարկել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքների փոփոխման որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Արման

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատախազի որոշման դեմ ՀՔԾ քննիչը առարկություն է ներկայացրել: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ավելի վաղ հսկող դատախազը ցուցում էր տվել առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ: Դատախազությունը որոշել էր, որ Արա Բաբլոյանին պետք է մեղադրանք առաջադրվեր ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ Արսեն Բաբայանին՝ ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Պաշտոնեական կեղծիքի մասով դատախազն անհամաձայնություն չուներ:

Նկատենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր 2-րդ անգամ չի հաստատում Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկում է ՀՔԾ՝ լրացուցիչ քննության:

Գլխավոր դատախազությունը համաձայն չէ արարքի որակման հետ՝ նշելով, որ մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։