Եթե Փաշինյանը միջազգային հանրությանը պատմություն ներկայացներ, խաթարվելու էր նոր օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը 24News-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպմանը, նշեց, որ Փաշինյանի կողմից  պատմական դիսկուրսի մեջ չմտնելը դրական է համարում: Քանի որ, ըստ պատգամավորի, այդպիսով վարչապետին հաջողվեց բանավեճի ընթացքը հայկական օրակարգի շուրջ ծավալել:

«Եթե Փաշինյանը միջազգային հանրությանը պատմություն ներկայացներ, ապա խաթարվելու էր մեր նոր օրակարգը: Մյունխենում Փաշինյանի թիրախն արտաքին աշխարհն էր, ոչ թե հայաստանցիների համախմբումը»,- շեշտեց Ենգիբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։