Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ. «Փաստ»

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News   

.

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երեւում է, Գերմանիա կատարած այցը, մեղմ ասած, հարթ չի ընթացել Նիկոլ Փաշինյանի համար։ 

Եվ խոսքը միայն Ալիեւի հետ «մենամարտի» մասին չէ, որի վերաբերալ կարծիքները միանշանակ չեն։ Առաջին հերթին իշխանությունն ուզում էր ցույց տալ, թե Փաշինյանը վայելում է Եվրոպայի լիակատար աջակցությունը, սակայն այս նպատակը փաստացի հնարավոր չեղավ ապահովել։ 

Մասնավորաբար, դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ Բեռլինում կայացած առանձնազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմաթիվ հարցեր է ուղղել Հայաստանի վարչապետին`Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։ 

Հարցերն այնքան բազմաթիվ ու առարկայական են եղել, որ Փաշինյանը սկզբից զարմացել, ապա նյարդայնացել է, առավել եւս, որ հարցերի դիվանագիտական ձեւակերպումներում անթաքույց քննադատական հնչերանգներ են եղել։ 

Ըստ նույն աղբյուրների, Մերկելն ընդգծել է, որ Քոչարյանի գործը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, եւ եթե մոտակա մեկ-երկու ամսում Հայաստանի իշխանությունները հստակ ու սպառիչ պատասխաններ չտան բարձրացված հարցերին եւ չփարատեն բոլոր կասկածները, ապա Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստիպված է լինելու առաջնահերթության կարգով ներառել հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում