Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1874-ի, վարակվածներինը՝ 73 335-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

կորոնավիրուս

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1874-ի։ Վերջին մեկ օրում վիրուսի հետևանքով մահացել է 99 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 73 335 է, առողջացել է 12 799 մարդ, հիվանդ է 58 662-ը, որից 17 795-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է: «Diamond Princess» զբոսանավի ուղևորների շրջանում ախտորոշված դեպքերի դիթը հասել է 454-ի։

Հիշեցնենք, որ 3700 ուղևոր ունեցող նավը փետրվարի 3-ից ճապոնական Յոկոհամա նավահանգստում կարանտինի մեջ է: «Diamond Princess» զբոսանավ պետք է երկշաբաթյա շրջագայություն կատարեր Կագոշիմա–Հոնկոնգ–Օկինավա երթուղով, սակայն այն կարանտինի մեջ են դրել, երբ Հոնկոնգում ափ իջած ուղեւորներից մեկի մոտ կորոնավիրուս էին հայտնաբերել: