105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

Սուբվենցիոն

 2020թ. ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն է ներկայացվել համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 105 ծրագրային հայտ` ընդհանուր 6.2 մլրդ դրամ արժեքով, որից` 3.3 մլրդ դրամ ներդրվելու է համայնքների բյուջեների, 2.8 մլրդ դրամ` պետական բյուջեի և 96.0 մլն դրամ` այլ կազմակերպությունների միջոցներից:

Մասնավորապես,

ճանապարհների բարեկարգում - 36 ծրագիր /Թեղենիք, Հրազդան, Ակունք, Աբովյան 2 ծրագիր, Առինջ, Գողթ, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գետամեջ, Նոր Երզնկա 2 ծրագիր, Ծաղկաձոր 6 ծրագիր, Լեռնանիստ, Ակունք 3 ծրագիր,Նոր գեղի 2 ծրագիր, Պռոշյան, Քանաքեռավան, Սոլակ, Մեղրաձոր 2 ծրագիր, Բալահովիտ, Քարաշամբ, Արզնի, Եղվարդ 2 ծրագիր, Կամարիս, Գեղարդ/

խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում – 11 ծրագիր /Բյուրեղավան, Նոր Արտամետ, Գեղաշեն 2 ծրագիր, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ, Քանաքեռավան, Վերին Պտղնի, Եղվարդ, Կամարիս/

ոռոգման համակարգի կառուցում – 2 ծրագիր / Պտղնի, Կաթնաղբյուր/

լուսավորության համակարգի կառուցում – 7 ծրագիր / Առինջ, Նոր Արտամետ, Ծաղկաձոր, Նոր Գեղի, Քանաքեռավան, Բալահովիտ, Կամարիս/

վերականգնվող Էներգետիկա` այդ թվում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում - 2 ծրագիր / Նոր Գեղի, Վերին Պտղնի/

գազիֆիկացում – 5 ծրագիր / Առինջ, Մրգաշեն, Գեղաշեն, Արամուս, Քանաքեռավան/

մանկապարտեզների կառուցում, վերակառուցում (վերանորոգում)– 14 ծրագիր / Գառնի, Մայակովսկի, Գեղաշեն, Քաղսի, Արամուս, Արգել, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ 2 ծրագիր, Քանաքեռավան, Մեղրաձոր, Բալահովիտ, Արզնի /

հասարակական շենքերի կառուցում և վերանորոգում /մշակույթի տներ, համայնքային կենտրոններ և այլն/ - 15 ծրագիր / Գառնի 2 ծրագիր, Բյուրեղավան 2 ծրագիր, Հացավան, Գետամեջ, Գեղաշեն, Քաղսի, Ջրառատ, Պռոշյան, Պտղնի, Քանաքեռավան, Գետարգել, Վերին Պտղնի, Արզնի /

բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության նորոգում – 6 ծրագիր / Հրազդան, Մրգաշեն, Ծաղկաձոր, Արգել, Նոր Գեղի, Նոր Հաճն /

այգիների և պուրակների կառուցում – 5 ծրագիր / Նոր Երզնկա 2 ծրագիր և Ծաղկաձոր 3 ծրագիր/

աղբատար մեքենայի և աղբարկղերի ձեռքբերում – 1 ծրագիր /Ակունք/:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում հավանության է արժանացել Կոտայքի մարզի 32 համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 54 ծրագիր, որից իրականացվել են 51-ը (3-ը՝ Ակունք համայնքի Նոր Գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագիրը փոխարինվել է 2020 թվականին նոր մանկապարտեզ կառուցելու ծրագրով: Ջրվեժ համայնքի Զովքի խորքային հորի վերակառուցման և Արզնիի մշակույթի տան վերակառուցման ծրագրերի պայմանագրերը լուծարվել են և աշխատանքները դադարեցվել են)՝  ընդհանուր 2,7 մլրդ ՀՀ դրամ ծրագրային արժեքով: