Վոլգոգրադում հայկական եկեղեցու տարածքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

հրդեհ

Ռուսաստանում Վոլգոգրադում հայկական եկեղեցու տարածքում հրդեհ է բռնկվել, հրդեհի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել։ Հրդեհի հետևանքով զոհվածի ինքնությունն առայժմ հայտնի չէ։

Մահացածի մարմինը հայտնաբերվել է եկեղեցու տարածքում վագոնում, այն բանից հետո երբ հրդեհը հանգցվել է։