Հրաժարական չեմ պատրաստվում տալ․ 13 զոհից 4-ը հիվանդության պատճառով են մահացել․ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրաժարական տալ չի պատրաստվում։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով բանակում զոհերի թվին, ԳՇ պետն ասել է, որ զոհերից միայն 4-ը հիվանդության պատճառով է, 4-ը՝ դժբախտ պատահարի։

«13 զոհը, որ դուք շեշտում եք, միայն 4-ը հիվանդության պատճառով է, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանք։ Այո՛, ես եղել եմ և զոհերի թաղմանը, և՛ զորամասերում էլ եմ լինում, որովհետև չեմ խորշում», -ասել է Դավթյանը։