Բանակում 2019-ի հունիսից մինչ այժմ կանխվել է ինքնասպանության ութ դեպք․ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

Բանակում գրանցվող դժբախտ պատահարների համար մեղավորները պատժվում են։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Դավթյանը հավելել է, որ ինքնասպանության դեպքերը կանխելու համար սպաները խրախուսվում են։

 2019 թվականի հունիսից մինչ այժմ, ըստ Դավթյանի, կանխվել է ինքնասպանության ութ դեպք։

«Դրանք ավարտին չեն հասցվել, ժամանակին կանխվել են: Դեպքերը եղել են 2019-ի հունիսից մինչև այժմ: Սրանք դեպքեր են, որոնք ներկայացվել են ԱԺ հանձնաժողովին, որ ավելի ակնառու ցույց են տալիս այդ խնդիրները»,- ասել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս