Վրաստանի ընդդիմության բողոքը այս անգամ ուղղված է երկրի գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

վրաստանընդդիմություն

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները հավաք են անցկացնում վրացական խորհրդարանի առջև։ Նրանց բողոքը ուղղված է երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի նշանակմանը։ Նա նախկինում զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն դեռահասի սպանության աղմկահարույց գործի պատճառով լքել էր այն:

Ցուցարարները սուլում են շենք մտնող, շենքից դուրս եկող պատգամավորների հետևից։ Նրանք փորձել են փակել նաև խորհրդարանի մուտքի հարակից ճանապարհը, բայց դա նրանց չի հաջողվել։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Վրաստանում ընտրվում է վեց տարի ժամկետով։