Բանակում կադրային փոփոխություններ կլինեն․ գլխավոր շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողներին հայտնել է, որ բանակում կադրային փոփոխություններ կլինեն։

Անդրադառնալով Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականին, ԳՇ պետն ասել է․

«Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ, Արցախի նախագահի և պաշտպանության նախարարի խնդիրն է։ Ղեկավարությունն ինչ որոշում ընդունի մենք պարտավոր ենք կատարել»։

Անդրադառնալով բանակում վերջին շրջանում զոհերի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, Դավթյանն ասել է․
 
«Մենք ունենք օրենք, օրենքի առջև բոլորը հավասար են։ Մեղավորը կորոշվի դատարանի վճռով։ Ինչ վերաբերում է կարգապահական տույժերին, ապա բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում։ Մենք ունենք և՛ պաշտոնից հեռացումներ, և՛ զորացրումներ, ունենք նաև խրախուսումներ։ Աշխատելու բավական տեղ կա»։

Տեսանյութեր

Live

Լրահոս