Ամբերդ և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ փակ են, Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

փակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:10-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է: