Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սա­հակյանին նշանակել է լրացուցիչ պատիժ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

սարգիս

«Ժողովուրդը» գրում է․ «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին սահմանվեց պատիժ: ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է նոր որոշում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներ­քին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «ԳրԷդշին» ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախա­տեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերա­բերյալ ավարտական ակտը, ինչի հե­տևանքով էական վնաս է հասցրել պետությանը»:

Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքնե­րից՝ նա պետք է ազատազրկման դա­տապարտվեր 7 տարի ժամկետով, սա­կայն համաներմամբ ազատվել էր դա­տավճռով նշանակված պատժից: Իսկ ահա մեղադրող դատախազն այնքան էլ համամիտ չի եղել դատարանի որոշման հետ, և գործը հոկտեմբերի 22-ին բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարա­նը բավարարել է դատախազի բողոքը և ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբորը՝ Սարգիս Սա­հակյանին, նշանակել է լրացուցիչ պատիժ՝ զրկելով պետական և տեղա­կան ինքնակառավարման մարմիննե­րում, դրանց կազմակերպություննե­րում պաշտոն զբաղեցնելու իրավուն­քից 1 տարի ժամկետով»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: