Փաշինյանը Արմեն Սարգսյանին առաջարկել է 105-ամյա իտալահային ՀՀ քաղաքացիություն շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Իտալիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է քաղաքացիություն շնորհել Հայաստանում գտնվող 105-ամյա իտալահային: Այդ մասին «Ֆեյսբուք»-յան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն:

Ն. Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արևմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն:

Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։

Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-նշել է վարչապետը: