Ավստրալիայում երկու թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

ինքնաթիռ

Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում թեթև շարժիչով երկու ինքնաթիռ Է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս: Վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել։

Ինքնաթիռների բախման մասին ազդանշանից հետո աղետի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ և բժիշկներ, սակայն անձնակազմերի անդամներին փրկել չի հաջողվել:

Վիկտորիա նահանգի ոստիկանությունում նշել են, որ ինքնաթիռներից յուրաքանչյուրում վթարի պահին եղել Է երկուական մարդ:  Զոհերի ինքնությունը չի հաջողվել պարզել։