Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան ազատ արձակելուց ժամեր անց կրկին ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

օսման

«Անադոլու» գործակալությունը հայտնումէ , որ հայամետ թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը փետրվարի 18-ին արդարացվել էր 2013 թվականին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մեղադրանքով, կրկին ձերբակալվել է: 

Թուրքիայի դատախազությունը վերսկսել է հետաքննությունը Քավալայի նկատմամբ այս անգամ` 2016 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Քավալային մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մտադրության համար:

Մարդու իրավունքների թուրքական և միջազգային մի շարք կազմակերպություններ Քավալայի այս ձերբակալությունը բնորոշել են որպես «ցինիզմ» թուրքական իշխանությունների կողմից:

Օսման Քավալան Գեզիի այգու ցույցերի գործով փետրվարի 18-ին 9 արդարացված անձանցից մեկն էր, նրան ազատ էին արձակել խիստ ռեժիմի բանտից, տեղափոխել էին հիվանդանոց` առողջությունը ստուգելու, որից հետո կրկին ձերբակալել են: