Պետեկամուտների կոմիտեն գտնվում է հաշվեքննության փուլում. Հաշվեքննիչ պալատի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն ոչ միայն եկամուտների ձևավորման, այլև ծախսերի կատարման տեսանկյունից գտնվում է հաշվեքննության փուլում։ Այս մասին  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասել է Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը։

Ըստ նրա՝ համապատասխան ուսումնասիրություն է նախատեսվում իրականացնել պարգևավճարների և ընդհանուր ծախսերի մասով։ Կներկայացվի համապատասխան եզրակացություն։