2019-ին կատարվել է 1020 ստուգում, ակտերի ընդհանուր գումարը 62 միլիարդ դրամ է. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

պեկ

Հաշվեքննիչ պալատի հետ մեր համաձայնությունները եղել են հիմնականում վիճակագրական բնույթի, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«2018 թվականին մենք իրականացրել ենք 1166 համալիր հարկային ստուգում, արձանագրվել է պետական բյուջե վճարման ենթակա 30 միլիարդ գումար։ 2019-ին կատարել ենք ավելի քիչ՝ 1020 ստուգում, ակտերի ընդհանուր գումարը կազմել է 62 միլիարդ դրամ»,- ասել է պաշտոնյան։