Ավելացել են ՀԴՄ պահանջող քաղաքացիները․ իրավագիտակցության մակարդակը բարձրանում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Պեկ նախագահ Անանյանի լրագրողների հետ ճեպազրույցում նշում է, հանրութան մեծ զանգվածի մոտ իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին․ «Կա հանրության շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է, իրավագիտակցության մակարդակն էլ է բարձրանում: ՀԴՄ-ների տրամադրման քանակը բարձրանում է, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի հունվարին 9 մլն-ով ավելի ՀԴՄ է տպվել,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը»։

Նա նաև խոսեց հասարակության մեկ այլ զանգվածի մասին, որն անընդհատ փորձելու է հարկեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել․ «Մեր գործառույթը իրենց բացահայտելն է, հորդորների տեսքով իրենց հարկ վճարելու դաշտ բերելը», - ասաց Անանյանը:

Հարցին, թե արդյոք ՊԵԿ-ը պատրաստվում է խրախուսել, շահագրգռել ՀԴՄ պահանջող քաղաքացիներին, Անանայանն ասաց.

«Չի կարելի շահագրգռել քաղաքացուն: Երբ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, ոչ թե ձևավորում ես մշակույթ, այլ շահերի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, որը մենք չենք ընդնունում: Պետք է հորդորելով, համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ»: