Հոնկոնգում կորոնավիրոսից 2-րդ մահն է գրանցվել․ 70-ամյա տղամարդը վարակվել է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

կորոնավիրուս

«South China Morning Post» թերթը գրում է, որ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը. մահացել է 70-ամյա մի տղամարդ, որի հիվանդությունը հաստատվել էր փետրվարի 14-ին։ Նա տառապում էր շաքարային դիաբետով, ուներ երիկամների հետ կապված խնդիրներ և բուշում էր ստանում նույն այն հիվանդանոցում, որտեղ փետրվարի 4-ին մահացել է կորոնավիրուսի առաջին զոհը:

Նշենք, որ կոնոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2,012-ի, վարակված է 75,306 մարդ, առողջացել է 14,932-ը։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։