Բանակում մահերը չեն կանգնելու, ԱԱԾ-ն պետք է միանա այս ամենին․ Գուրգեն Եղիազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

«Բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի թիվը լուրջ է։ Սա կատարվում է այն պատճառով, որ ոմանք իրենց տեղում չեն, ոմանք ծուլանում են, մյուսները՝ գայթակղվում երկու-երեք կոպեկով։ Դրա համար ունենում ենք զոհեր։ Ողջ ցավը այն է, որ մենք կարող ենք սա կանգնեցնել և չենք անում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Համայն հայություն» հ/կ նախագահ Գուրգեն Եղիազարյանը։

«Մինչև մենք կարգի չբերենք մշակույթը, բանակին անցնել չենք կարող։ Սա երեկ չէ առաջին օրը չեղավ։ Այն մի քանի տասնյակ տարիների փորձ ունի։ Այս հանցագործությունն անցել է բովի միջով, բայց դա չի նշանակում, որ չպետք է կանգ առնենք և պաշտպանենք մեր զինվորին։ Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ ԱԱԾ-ն միանա այս ամենին։ Այսինքն՝ մենք ստեղծենք հատուկ սպայական մի կորպուս, որը կզբաղվի ներքին խնդիրներով, բոլոր այն մարդկանցով, որոնք ունեն հանցավոր միտում, և զուգահեռ կաշխատեն ՌՈ հետ»,- ասել է Եղիազարյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։