Կտրել ու թափել, գործից հանելը խնդրի լուծում չէ. Սիմոնյանը՝ բանակի փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

«Լուտանքներն ու բարությունից հեռու խոսքերը լավ տեղ չեն տանում: Ինչ անում ենք հասարակությունում, այն ուղղակիորեն արտացոլվում է բանակում»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորը վստահ է, որ բանակի հարցերը «կտրել-թափել» մեթոդով լուծելի չեն: «Բռնել կտրել, թափել, գործից հանել, դա խնդրի լուծում չէ: Բանակի խնդիրները համալիր ուսումնասիրություն ու զգուշավոր լուծումներ են պահանջում»,- նշեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։