Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ոստիկանություն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության եւ Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 18-ին, ժամը 13.40-ին, Խորենացու եւ Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերել եւ, իր վարած «Օպելով» հանդերձ, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Անդրեյ Բ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա Արցախի ոստիկանության կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: