Չինաստանում կինը դիմակ չունենալու պատճառով հիվանդ հորն այցելել է ընձուղտի հագուստով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար Չինաստանում մի կին հիվանդանոց է այցելել ընձուղտի կոստյումով է, քանի որ դիմակ չի ունեցել։ Այդ մասին գրում են չինական լրատվամիջոցները։ 

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ընձուղտի հագուստով կինը հիվանդանոցներից մեկում մի բաժանմունքից մյուսն անցնում: Աղբյուրը նշում է, որ այցելուն հիվանդանոց էր գնացել՝ հորը տեսակցելու, որը նախքան կորոնավիրուսի բռնկումը շնչառական խնդիրների հետևանքով հոսպիտալացվել էր:

Աղբյուրը նաև նշում է, որ կնոջ ձեռքի տակ եղած միակ դիմակի օգտագործման ժամկետն ավարտվել էր դեռևս 2017 թվականին, իսկ նոր դիմակներ Չինաստանում գրեթե չեն վաճառվում։ Վախենալով, որ դիմակը չի կարող իրեն պաշտպանել կորոնավիրուսից՝ նա ստիպված ընձուղտի բեմական հագուստ է գնել, տնից դուրս եկել:

Մինչդեռ պատկան մարմինները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ նման արտահագուստները չեն կարող կորոնավիրուսից մարդկանց պաշտպանել:

Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2029-ի, վարակվածների թիվը գերազանցում է 75 000-ը, մոտ 12 000-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։