Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հրդեհ

Փետրվարի 20-ին՝ ժամը 12:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 11-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայրում փրկարարներն իրականացնում են տարհանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին: