Արտակ Դավթյանը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել վրացի զոհված զինծառայողների հուշակոթողին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ԶՈՒ

Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 19-ին Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում փետրվարի 19-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիային: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հայկական կողմին ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները:

Հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ դրել վրաց զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողի մոտ: