Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինականացնելու համար դիմել է քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Հովիկ

Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարությունում խոսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների անօրինական լինելու մասին՝ նշելով, որ դրանք կառուցվել են առանց շինթույլտվության»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաև էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը և/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաև, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլևայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլև համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ: Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը»,- գրել է նա: