Ես լինեի, ապրիլյան հանձնաժողովը չէի կազմի․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը 24TV-ի հետ զրույցում անդրադարձել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։

«Բանակային յուրաքանչյուր միջոցառում վերլուծվում և արդյունքներն ամփոփվում են։ Ի՞նչ եք կարծում՝ ապրիլյան պատերազմը չի՞ վերլուծվել, դասեր չեն քաղվե՞լ։ Անկասկած քաղաքացիական վերահսկողությունը ԶՈՒ նկատմամբ, նոր, թարմ հայացքն ինչ-որ մի բան կարող է հուշել, բայց նորից եմ ասում՝ ես լինեի այդ հանձնաժողովը չէի կազմի», - ասել է Օհանյանը։ 

Սեյրան Օհանյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ժամը  21։00-ին՝ 24News-ում։