2016-ին բարձր պաշտոն էին առաջարկում, պետությունում որոշ բաների հետ համաձայն չէի, մերժեցի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը 24TV-ի հետ զրույցում խոսել է քաղաքական դաշտում իր հնարավոր գործունեության մասին։

«2016թ․-ին, երբ տեղի ունեցան կառավարության փոփոխություները, մինչև վերջին պահը ես պատվով կատարել եմ իմ աշխատանըք և պատվով իմ պաշտոնը հանձնել եմ։ Բայց նոր առաջարկներին՝ նույնիսկ բարձր պաշտոնի առաջարկներին, չեմ համաձայնել, քանի որ շատ բաների հետ պետության մեջ համաձայն չեմ եղել։ Այսօր էլ կարծում եմ, որ ԶՈՒ մարտունակության և զարգացման համար այլ մոտեցումներ են պետք զինված ուժերից դուրս», - ասել է Օհանյանը։ 

Սեյրան Օհանյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ժամը  21։00-ին՝ 24News-ում։