Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվություն ստորադաս է նրա շուրջ․ Ամուլսարի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

.

Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվություն ստորադաս է նրա շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամուլսարի պաշտպան Շիրակ Բունիաթյանը։

«Ականջիս ծայրով լսեցի, որ հոգեվարքի մեջ գտնվող «Լիդիանին» Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել։

Հարգելիներս, անհոգ եղեք, այնպես չի, որ ժողովուրդը հույսը դրել էր նրա վրա, որ «Լիդիանը» ջրօգտագործման թույլտվություն չունի և դա երաշխիք է։

«Լիդիանը» այն ժամանակ էլ ջրօգտագործման պատշաճ թույլտվություն չուներ, բայց տնօրինում էր մեծ ռեսուրսների և հոշոտում էր Ամուլսարը։

Ամուլսարի տարածքում շինարարությունը կասեցվել է ոչ թե կառավարության կողմից և կամ նրա համար, որ «Լիդիանը» ջրօգտագործման թույլտվություն չունի, այլ կասեցվել է ժողովրդի կողմից, որն իրականում թքած ունի «Լիդիանի» բոլոր թույլտվությունների վրա և կարևորում է ոչ թե ժամանակավոր շահը, այլ երկրի հարատև, կայուն և անվտանգ զարգացումը։

Ամուլսարում հանքարդյունաբերության էջը վաղուց փակված է և վերջ։

Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվություն ստորադաս է նրա շուրջ»,-նշել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս