Եթե Փաշինյանն Ալիևին պատասխանելու հետևից ընկներ, չէր կարողանա կարևոր ուղերձներ հղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այն տեսակետին է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին խոսք ուղղելու հնարավորություն ունենա, ապա այն կառուցողականության ու խաղաղության կոչ կարող է լինել: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Մյունխենում ունեցած բանավեճը լավագույնս արտացոլեց նաև փակ բանակցությունների անտեսանելի կողմը:

«Մյունխենյան բանավեճը պատմության գիրկն ընկնելու հարթակն ու տեղը չէր: Եթե Փաշինյանն Ալիևին պատասխանելու հետևից ընկներ, չէր կարողանա կարևոր ուղերձներ հղել»,- ընդգծեց Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։