Ես արդեն համոզված եմ, որ ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է». Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

Thumbnail

Փաստորեն այսօրվանից սկսած datalex.am տեղեկատվական կայքը ենթակա է փակման, իսկ ցանկացած անձի բերման ենթարկելու, հանցագործության կատարման մեջ կասկածվելու, մեղադրվելու կամ դատապարտվելու մասին տեղեկությունները համարվում են անձնական գաղտնիք... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի  դատվածության վերաբերյալ հրապարակումների առիթով  ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին։

«Ես արդեն համոզված եմ, որ ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է», հատուկ ամեն ինչ անում է, որ այդ կառույցը վերջնական վարկաբեկվի»,-գրել է Երվանդ Վարոսյանը։