Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով նշեց.

«Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում բազմաթիվ գործընկերների հետ հանրաքվեի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել:Նրանք զարմացած են, որ Հայաստանում տրանսֆորմացիաների շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել»:

Վարչապետը հայտնեց, որ այս ողջ պրոցեսը տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո։

«Կարծում եմ, որ մինչ այդ հարցին կանդրադառնանք՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների։ Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, կքննարկենք», - ասաց վարչապետը։:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրենք եվրոպական ինսիտուտների հետ հիմա քննարկումների մեջ են, թե ինչպես պետք է մոտենալ այս խնդրին: