Միշտ ներկայացնելու եմ հայ ժողովրդին և Հայաստանը.ամերիկահայ մարզիկը առաջիկա մենամարտի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

.

Ամերիկայում հանդես եկող խառը մարտարվեստների 22-ամյա մարզիկ Էդմեն Շահբազյանը ռուսական Вестник MMA պորտալին տված հարցազրույցում ընդգծել է, որ առաջիկա մենամարտն ամերիկացի Դերեք Բրանսոնի հետ ամենակարևորն է իր կարիերայում, քանի որ այդ մարտում հաղթանակն իրեն հնարավորություն կտա մոտ ապագայում պայքարել չեմպիոնական գոտու համար:

Մարզիկն ընդգծել է, որ միշտ ներկայացնելու Հայաստանը, թեև ապրում և մենամարտում է ԱՄՆ-ում:

«Ներկայացնել Հայաստանն ինձ համար շատ կարևոր է: Ես ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց ես հայ եմ և միշտ կներկայացնեմ հայ ժողովրդին, և ես դրա համար շատ երջանիկ եմ»,- ասել է Շահբազյանը:

Մարզիկը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ում շաբաթներ առաջ մարզվել է հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասիի հետ, որն իրեն խորհուրդներ է տվել կայանալիք մարտին պատրաստվելիս:  

Շահբազյան-Բրանսոն մենամարտը Լաս Վեգասում կկայանա UFC 248 մրցաշարի շրջանակներում մարտի 7-ին: